2615 դիտում
19:38 10-09-2019
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբային ընտրություններում տարած հաղթանակի եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո՛ Ռաուլ Ջումկի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Դուք՝ որպես մարդ, ով կանգնած է եղել անկախ աբխազական պետականության կերտման ակունքներում, ակտիվ մասնակցություն է ունեցել հարազատ երկրի պաշտպանության, զարգացման եւ ամրապնդման գործում, այսուհետ եւս կանեք Ձեզնից կախված ամեն ինչ Ձեր ժողովրդին եւ պետությանը ծառայելու համար: Հարգարժա՛ն պարոն Խաջիմբա, մեկ անգամ եւս ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները եւ բարեկամության ու համագործակցության խորը հավաստիքը՝ ի շահ մեր երկու եղբայրական ժողովուրդների: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»:
Նմանատիպ նյութեր
1281 դիտում
10:49 30-09-2015
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահին
4284 դիտում
12:08 29-09-2018
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Այս բաժնից
406 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
364 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
436 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար