211652_close_icon
views-count25408 դիտում article-date 14:43 30-09-2015

ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց իրեն և իր կնոջը թանկարժեք նվերներ տալու տեղեկություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ անդրադարձավ նաև վերջին ժամանակներս մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկություններին, որ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո իրեն և իր կնոջը թանկարժեք նվերներ են նվիրել: [color=#EF2929] Գ. Կոստանյանը հերքեց այդ տեղեկությունները ասելով. Երբեք Գևորգ Կոստանյանը ո՛չ որպես գլխավոր դատախազ, ո՛չ էլ որպես զինվորական դատախազ որևէ նվեր ոչ մեկից չի ստացել։ Հայտարարագիրը կազմվել է 2011թ-ին և վերաբերում է նախորդ ժամանակահատվածին, այսինքն՝ 2010թ.-ին։ Իսկ նվիրատվություններն ես ստացել եմ բացառապես մերձավոր ազգականներից»,- ասաց դատախազը` պատասխանելով եկամուտների հայտարարագրում իր և կնոջ անունով գրանցված եկամուտների, մասնավորապես՝ նվիրատվությունների մասին հարցին. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ չեմ էլ ստանալու»։[/color] Ի դեպ, Կոստանյանը ներկայացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 57 [url=http://agent.echr.am/]վճիռ[/url]: Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ՄԻԵԴ-ում ընդունված վճիռներով դիմումատուների կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ի դրությամբ ներկայացվել է ընդհանուր շուրջ 15 միլիոն եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 806 հազար եվրոն` ընդհանուր պահանջների շուրջ 5,4 տոկոսը: Բավարարված գումարից 306 հազար եվրոն, այսինքն բավարարված գումարի շուրջ 38 տոկոսը, վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին: ՄԻԵԴ-ի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն` 2002-2014 թթ. դրությամբ ՀՀ դեմ ներկայացվել է ավելի քան 2000 գանգատ: Մանրամասները՝ Գագիկ Շամշյանի տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր