16499 դիտում
20:09 01-10-2015
Ապարանում բախվել են Mercedes-ն ու Վիլիսը. վերջինն էլ բախվել է հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ և Գայի փողոցների խաչմերուկում բախվել են Ապարան քաղաքի բնակիչներ, 37-ամյա Դավիթ Ենոքյանի վարած ՍAZ (Վիլիս) մակնիշի 34 FT 834 համարանիշի և 31-ամյա Արթուր Մնացականյանի վարած Mercedes մակնիշի 34 ՍR 478 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Վիլիսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին` հարվածելով հաստաբուն ծառին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Րաֆֆի Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+