5079 դիտում
08:21 02-10-2015
Գևորգ Կոստանյանին և Աղվան Հովսեփյանին հաջողվեց ողջ իրավապահ համակարգը ծառայեցնել Լիսկայի շահերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Այն, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, ազատ էր արձակվելու, «Ժողովուրդը» դեռ մեկ ամիս առաջ էր գրել. քաղաքական որոշումն այդ ժամանակ էր կայացվել: Սակայն երեկ տեղի ունեցածը սպասվածից ավելի խայտառակություն էր: ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարությամբ «ավետեց» Տիգրան Խաչատրյանին ոչ միայն ազատ արձակելու, այլ նաև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Հիմնավորումն այն էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ տուժող Հարություն Զաքարյանի մեկ աչքի տեսողության կորուստի պատճառ դարձած հարվածը Տիգրան Խաչատրյանը չի հասցրել: Ոմն Յուրի Մանուչարյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, թե ինքն է Հարություն Զաքարյանի աչքին հարվածել: Իսկ տուժողն ասել է, թե չի հիշում՝ կոնկրետ ով է հարվածել: Ահա և վերջ. Յուրին «իր վրա վերցրեց» հանցանքը, ուստի ՀՀ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանը և ՀՀ ԳԴ Գևորգ Կոստանյանը կարող են հանգիստ շունչ քաշել: Նրանց հաջողվեց ողջ իրավապահ համակարգը ծառայեցնել Լիսկայի շահերին:
Եվ ամենևին կարևոր չէ, որ հենց Տիգրան Խաչատրյանն է վեճ հրահրել Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների հետ, նրանց կանչել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք, իր բանդայի մի քանի տասնյակ անդամների հետ դաժան ծեծի ենթարկել՝ նրան կուրացնելով: Գլխավորն այն է, որ Սյունիքի բդեշխի որդին «անմեղ» է, քանի որ Հարություն Զաքարյանը հենց նրա հարվածից չի կուրացել: Պատկերացնո՞ւմ եք՝ այսպիսի անհեթեթ իրավաբանական հիմնավորման տակ ստորագրել են Աղվան Հովսեփյանի ենթակա քննիչները ու Գևորգ Կոստանյանի ենթակաները:
Բնականաբար, նրանք մասնավոր զրույցների ժամանակ կարդարանան, թե Սերժ Սարգսյանն է հրահանգել նման կերպ վարվել, բայց ի՞նչ կապ ունի՝ բանավոր ով, ինչ է հրահանգել: Այս խայտառակության տակ դրված է նշված կոնկրետ մարդկանց ստորագրություններ, ովքեր ուղղակի անարգում են արդարադատությունը»:
Նմանատիպ նյութեր
2225 դիտում
10:55 25-09-2019
Մարդիկ փորձում են համալսարանը ծառայեցնել իրենց անձնական շահերին. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ․ «Փաստ»
1290 դիտում
09:47 13-06-2015
Աղվան Հովսեփյանին ԱԺ կհրավիրեն՝ պատգամավորներին ներկայացնելու Պերմյակովի գործի նախաքննության ընթացքը. Ժողովուրդ
Այս բաժնից
3184 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2203 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1075 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»