211652_close_icon
views-count21285 դիտում article-date 11:46 02-10-2015

Մահվան ելքով վրաերթ Չարենցավան քաղաքում՝ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի դիմաց

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, 37-ամյա Իշխան Մնացականյանը Չարենցավան քաղաքում՝ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի դիմաց իր վարած Վազ 2107 մակնիշի 31 ՍԼ 056 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 67-ամյա Վլադիմիր Աղայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր