211652_close_icon
views-count36417 դիտում article-date 10:14 26-10-2017

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի վարկային գործակալը «Նիվա»-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում, նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ախուրյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ղուկասյանը Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 156 կմ հատվածում իր վարած Վազ 2121 մակնիշի 733 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տիրամայր Նարեկ»-ի անվան հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշոցքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աբգարյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Ղուկասյանն աշխատում է «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Աշոցքի մասնաճյուղում՝ որպես վարկային գործակալ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր