211652_close_icon
views-count1608 դիտում article-date 17:40 02-10-2015

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի պատվիրակությունը հյուրընկալվել է Շենգավիթ վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևանում էր Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ համայնքի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանի գլխավորությամբ: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի և .աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա փոխայցերին, փորձի փոխանակմանը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման համատեքստում` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներին վերաբերող ծրագրեր:

Նմանատիպ նյութեր