211652_close_icon
views-count1563 դիտում article-date 11:03 15-06-2016

ԼՂՀ Շահումյանի շրջանի պատվիրակությունը հյուրընկալվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցության ծրագրի շրջանակում  ԼՂՀ Շահումյանի շրջանի պատվիրակությունը վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանի, աշխատակազմի ներկայացուցիչների և արցախյան պատվիրակության հանդիպման ժամանակ հյուրերը շնորհակալություն են հայտնել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ԼՂՀ շրջաններին, այդ թվում նաև Շահումյանին ցուցաբերած համակողմանի աջակցության համար: Կողմերը քննարկել են նաև այլ ուղղություններով հնարավոր համագործակցության հեռանկարները: Այնուհետ հյուրերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանի ուղեկցությամբ շրջել են վարչական շրջանում, այցելել Շուշիի ազատագրման հուշարձան և ծաղիկներ խոնարհել:

Նմանատիպ նյութեր