211652_close_icon
views-count1324 դիտում article-date 14:32 02-12-2015

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ Մարտակերտի շրջան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ վարչական շրջանների և ԼՂՀ-ի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք: Կարևորելով տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունը` Շենգավիթ վարչական շրջանի և Մատաղիսի գյուղապետարանի միջև հուշագիր է ստորագրվել, ըստ որի իրականացվելու են փոխայցելություններ և համագործակցության ծրագրեր` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներում: Այնուհետև գյուղապետի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են գյուղի մանկապարտեզ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի կողմից նվիրաբերել անկողնային պարագաներ, խաղալիքներ, իսկ բազմազավակ ընտանիքներից մեկին` հագուստի և խոհանոցային պարագաներ, դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր