14219 դիտում
22:12 02-10-2015
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Hyundai-ը, Opel-ը և Volkswagen-ը. վերջինի վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 51-ամյա Հովհաննես Մուրադյանի վարած Volkswagen Vento մակնիշի 22 UL 595 համարանիշի, 26-ամյա Սուրեն Սարգսյանի վարած Hyudai Sonata մակնիշի 99 VU 101 համարանիշի և 54-ամյա Արթուր Աթոյանի վարած Opel Astra մակնիշի 22 SL 142 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Աթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Volkswagen-ի վարորդ Հ. Մուրադյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+