211652_close_icon
views-count1328 դիտում article-date 09:25 03-10-2015

Լոնդոնում ձերբակալել են OPEC-ի նախագահին

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) գործող նախագահ, Նիգերիայի նավթի նախկին նախարար Դիզանի Էլիսոն-Մադուեկեին: Այդ մասին հայտնել է International Business Times-ը: Թերթի փոխանցմամբ՝ բացի նրանից, ձերբակալվել է ևս 4 անձ: Բոլոր ձերբակալվածները կասկածվում են հսկայական գումարների շորթման և կոռուպցիայի մեջ: Առայժմ Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները չեն հաստատել ձերբակալումները և պաշտոնական արձագանք չեն տվել շրջանառվող լուրերին:

Նմանատիպ նյութեր