211652_close_icon
views-count1116 դիտում article-date 13:22 03-10-2015

Լոնդոնում ձերբակալված OPEC-ի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել

OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նախագահ, Նիգերիայի նավթի նախկին նախարար Դիեզանի Ալլիսոն-Մադուեկեն ձերբակալվելուց ժամեր անց ազատ է արձակվել գրավի դիմաց, հաղորդում է Daily Post Nigeria-ն: Բրիտանիայի իշխանությունները պարտադրել են վերջինիս ներկայանալ հոկտեմբերի 5-ին ոստիկանություն, որտեղ նա հարցաքննության է ենթարկվելու: Հիշեցնենք, որ նա կասկածվում է կոռուպցիայի մեջ ներգրավվածության և դրամական միջոցների շորթման մեջ: Բացի նրանից, բրիտանական ոստիկանությունը ձերբակալել էր ևս 4 հոգու՝ նույն կասկածանքով: Դիեզանի Ալլիսոն-Մադուեկեն OPEC-ի նախագահ է ընտրվել 2014 թվականի նոյեմբերի 27-ին: Նա առաջին կինն է, ով ընտրվել է այդ պաշտոնում:

Նմանատիպ նյութեր