211652_close_icon
views-count2700 դիտում article-date 10:54 03-10-2015

Ճապոնիայում աշակերտների ստեղծած բուրգը փլվել է վերջին երեխայի ծանրությունից. տեսանյութ

Ճապոնական Յաո քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է վե աշակերտ, որոնցից մեկը կոտրել է ձեռքը: Դպրոցի 150 աշակերտ փորձել են 9 աստիճանից բաղկացած մարդկային բուրգ ստեղծել, սակայն այն փլվել է վերջին աշակերտի ծանրության ներքո: Ակրոբատիկ այս վարժության ամենաթեթև մասնակիցը պետք է վերջինը բարձրանար և կանգներ բուրգի վրա: Սակայն նրա բարձրանալուց հետո բուրգը սկսել է երերալ և բազմաթիվ հանդիսակաների աչքի առջև փլվել է: Թեպետ նման միջադեպերի հավանականությունը մեծ է, սակայն մարդկային բուրգերը առ այսօր Ճապոնիայում մեծ տարածում ունեն և դրանք դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերի ծրագրերի բաղկացուցիչ մասն են համարվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր