211652_close_icon
views-count4099 դիտում article-date 14:29 23-12-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. 32-ամյա վարորդը «Mercedes»-ը Դեմիրճյան փողոցում կայանել և դուրս է եկել. ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված «Toyota Land Rover»-ին և «Audi»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դերենիկ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կայանում է Դեմիրճյան փողոցում, ապա դուրս է գալիս ավտոմեքենայից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը երբ դուրս է գալիս ավտոմեքենայից, ապա մի քանի քայլ հեռանում, այն ինքնաբերաբար առաջ է ընթանում և բախվում «Toyota Land Rover» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր