211652_close_icon
views-count51684 դիտում article-date 00:40 04-10-2015

Ողբերգական դեպք Երևանում. 35-ամյա երիտասարդը 15-րդ հարկից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, 1-03 շտապօգնության թիվ 1-ին բրիգադից տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Բրյուսովի 19 շենք, որտեղ 2-րդ հարկի թիթեղյա պատշգամբի վրա հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերխումբը: Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով կարողացան դին իջեցնել ցած և հանձնել բժիշկներին: Պարզվել է, որ մահացածը նշված շենքի 15-րդ հարկի բնակիչ, 35-ամյա Գ.Գ.-ն է, ով հաշվառված է «Ձորակ» հոգեբուժարանում: Ժամանել են նաև ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել Շիրազ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրատվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր