211652_close_icon
views-count722 դիտում article-date 11:35 05-10-2015

Կրթության որակի բարձրացում և մրցունակության ապահովում. ահա օրվա հրամայականը. Տարոն Մարգարյանի շնորհավորանքը

Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի մանկավարժներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքս՝ մասնագիտական տոնի առթիվ: Անշուշտ, ցանկացած բարեմաղթանք, շնորհակալական խոսք կամ խոնարհում ձեր վաստակի հանդեպ չի կարող փոխհատուցել ձեր այն նվիրումին ու անձնազոհությանը, որոնց շնորհիվ մեծ կյանք մտնող յուրաքանչյուր սերունդ պարզ ճակատով ներկայանում է որպես հայոց անկախության պահպանման, պետականության հզորացման, նաև Երևանն անմնացորդ սիրելու գաղափարակիր։ Նորագույն ժամանակների դպրոցը ոչ միայն գիտելիքի հաղորդման, այլև գիտելիքի ստեղծման կարողությունների զարգացման օջախ է: Միայն այդպես կարող է ծնունդ առնել մրցունակ կրթությունը, որն էլ մրցունակ պետության, օրեցօր շենացող հայոց ոստանի հիմքն է: Կրթության որակի բարձրացում և մրցունակության ապահովում. ահա օրվա հրամայականը, որի լուծումը դրված է ձեզ վրա, սիրելի մանկավարժներ: Այսօր հրաշալի տոն է, և այդ տոնը միայն ձերը չէ, յուրաքանչյուրինս է, քանզի յուրաքանչյուրն ունի ուսուցիչ, ով ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Սիրելի մանկավարժներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ ու մաղթում ամենայն բարիք, անձնական երջանկություն, հաջողություններ ու մեր ջերմ ու բարի Երևանն ավելի մրցունակ մայրաքաղաք դարձնելու կարողությամբ օժտված աշակերտներ դաստիարակելու հմտություննեվ:

Նմանատիպ նյութեր