211652_close_icon

Ես արդեն աստղ եմ ու ինձ հետ խոսելու համար պետք է վճարեք․ որքա՞ն գումար է պահանջում Սամվել Ալեքսանյանը հարցազրույց տալու դիմաց

views-count4490 դիտում article-date 16:13 05-10-2015
Դուք ինձ հետ հարցազրույցներով ձեր կայքերի իմիջն եք բարձրացնում։ Ես էլ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ սրանից հետո միայն գումարով եմ խոսելու։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ «Ես արդեն աստղ եմ եւ ինձ հետ խոսելու համար պետք է վճարեք»,- ավելացրեց պատգամավորը։ Դիտարկմանը, թե ինչ գին է սահմանել, որքան պետք է վճարեն իրեն, որ խոսի, արձագանքեց։ «Ո՞նց ասեմ, դոլարո՞վ, թե՞ դրամով»։ Երբ նշեցին, որ՝ եվրոյով, նա շարունակեց. «Ամեն մի հարցազրույցը՝ 500 եվրո»։ Այլ հարցերի Ս. Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել՝ խոստանալով սպառիչ պատասխաններ տալ միայն վճարումից հետո։

Նմանատիպ նյութեր