211652_close_icon
views-count3375 դիտում article-date 13:12 10-11-2015

Չնայած Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ այսուհետեւ փողով է հարցազրույց տալու, բայց որոշ հարցերի ձրի պատասխանեց

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը անձամբ է զբաղվելու է «այո»-ի ակտիվ քարոզարշավով: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Ս. Ալեքսանյանը: Վստահեցրեց, որ Մալաթիայի բոլոր բնակիչներն «այո» են ասելու փոփոխվող սահմանադրությանը: Հերքեց նաեւ, թե «Մալաթիա» բժշկական կենտրոնի աշխատակիցների վրա «թիվ են դրել»: «Ի՞նչ թիվ դնելու մասին է խոսքը, երբ մարդիկ ուզում են «այո» ասել»,- ավելացրեց պատգամավորը եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ հիշեցնելով օրեր առաջ արված հայտարարությունը, որ այսուհետեւ փողով է հարցազրույց տալու:

Նմանատիպ նյութեր