543 դիտում
20:02 05-10-2015
Հայաստանի ջանքերը խաղաղապահության բնագավառում բարձր են գնահատվում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին:
Սեյրան Օհանյանը ողջունել է տիկին Վիկտովսկիին Հայաստանում և ՀՀ պաշտպանության նախարարությունում և նշել այսօր՝ հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին նրա մասնակցության կարևորությունը:
Անե Վիկտովսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը հանդիսանում է կարևոր գործընկեր միջազգային խաղաղապահության բնագավառում և Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվում ԱՄՆ կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին ՀՀ մասնակցության և դրա շուրջ հայ-ամերիկյան համագործակցությանը, մարդասիրական ծրագրերին առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1169 դիտում
11:50 13-07-2016
Հայաստանը և Լիտվան կհամագործակցեն կիբեռանվտանգության ու խաղաղապահության ոլորտներում. լուսանկարներ
2189 դիտում
16:25 08-09-2016
Դավիթ Տոնոյանը Լոնդոնում մասնակցել է Լոնդոնում ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»