3308 դիտում
08:13 06-10-2015
Ծառուկյանին պատկանող գործարանի մոտ խաղողագործներին միջնորդներ են մոտենում, էժան խաղող գնում, թանկ վաճառում գործարանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն այսօր գրել է խաղողի մթերման խնդիրների մասին.
«Մի քանի օր է՝ խաղողագործներից «Ժողովուրդ»–ը ահազանգեր է ստանում այն մասին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Մասիսի մասնաճյուղում խաղող հանձնելիս ինչ-որ միջնորդներ են իրենց մոտենում, որոնք խաղողն իրենցից գնում են էժան՝ 70-80 դրամով բայց 10-ից 20 դրամ բարձր գնով այն արտահերթ կարգով վաճառում են գործարանին։
Գյուղացիները հաճախ ստիպված են լինում համաձայնել՝ խուսափելով մի քանի օր հերթ կանգնելու հեռանկարից։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով ասաց. «Կոմբինատը մթերում է այն խաղողագործների խաղողը, որոնց հետ նախկինում ունեցել է կնքած պայմանագիր։ Մարդիկ ներկայանում են լիազորագրերով և այդ դեպքում բացառություն է արվում, և խաղողն ընդունվում է առանց պայմանագրի։ Սակայն ուրիշ դեպքեր բացառվում են։ Գործարանի տնօրինությունը հավաստիացնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրենք վերահսկում են գործընթացը»»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը