2348 դիտում
10:33 14-04-2017
Գյումրիի սելեկցիոն կայանը սերմացուն վաճառում է 170-180 դրամով, բայց Գյուղնախը ներկրում է ՌԴ-ից՝ կրկնակի թանկ գնով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ տեղեկություններ է հաղորդել:
Բանն այն է, որ Գյումրիի սելեկցիոն կայանից հնարավոր է սերմացուն ձեռք բերել 170-180 դրամով, մինչդեռ, սերմացուն ներկրվում է ՌԴ-ից՝ կրկնակի թանկ գնով՝ 290-300 դրամով։ Դեռ ավելին՝ պետությունն էլ սուբսիդավորում է ՌԴ-ից ներկրված սերմացուի գնի կեսը՝ այդ նպատակով ծախսելով միլիոնավոր դրամներ։
Համաձայնեք՝ անբարեխիղճ մոտեցում, քանի որ կարելի է օգտագործել Հայաստանի երկրորդ քաղաքում առկա սելեկցիոն կայանի հնարավորություններն ու լուրջ գումարներ տնտեսել։
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը ԳՆ-ից տեղեկացավ՝ միայն այս տարվա գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 մլն դրամի չափով 1710 տոննա սերմ է ներմուծվել, որից մոտ 280 մլն դրամը սուբսիդավորվել է պետության կողմից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
25437 դիտում
08:31 22-11-2017
Շուկայում ձվի դեֆիցիտ է, ներկրված ձվերը վաճառում են կրկնակի թանկ. «Ժամանակ»
2209 դիտում
10:13 22-01-2022
Թանկ սերմացուն և դառն իրականությունը․ «Փաստ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»