15351 դիտում
12:13 06-10-2015
Այս անգամ ի՞նչ է գրել հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկը ծնողներին ուղարկված նամակում․ նա մտահոգ է
Այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, ումից ամսիներ շարունակ տեղեկություններ չկային, հերթական նամակն է ուղարկել ծնողներին։ Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։
Նա ասաց, որ Անդրանիկը նամակում նշել է, որ շատ է կարոտում գյուղը, ծնողներին եւ հարազատներին։ Մտահոգված է, թե ինչպես են։
«Ասել է, որ ուզում է վերադառնալ։ Դե, ինքը շուտվանից է ուզում հետ վերադառնալ։ Իրեն բռնության չեն ենթարկել։ Ամեն բան նորմալ է։ Նա բանտարկյալի կարգավիճակում է այնտեղ, ոչ դուրս է գալիս, ոչ շփում ունի, բայց նրան հետ վերադարձնելու ուղղությամբ ինչ աշխատանքեր են տարվում, դեռ ինձ ոչ մի բան հայտնի չէ»,- ավելացրեց գյուղապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով Ա. Գրիգորյանը ընտանիքի անդամների հետ փոխանակվել էր ընտանեկան բնույթի տեղեկություններով: Անդրանիկի համագյուղացիներն էլ պատմել էին, որ նա լուսանկար է ուղարկել, որում վատ տեսք չի ունեցել։ Հետաքրքրվել է, թե ինչ գյուղատնտեսական աշխատանքերով են զբաղվում, ինչպես են։ Ասել է, որ կարոտում է, բայց նամակի մեջ ակնարկել է, որ ինքն ինքնակամ չի անցել հակառակորդի կողմը եւ ցանկանում է վերադառնալ։
Համագյուղացիները նշել էին, որ Անդրանիկի կողմից հակառակորդի կողմն անցնելու պատմության մեջ շատ մութ էջեր կան, որոնք չեն բացահայտվում։
Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ծնողներին եւս մեկ նամակ էր ուղարկել։ Ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարան՝ նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Անդրանիկին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Միաժամանակ ավելացրել, որ երկխոսությունը իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել պահպանել այցելությունների պարբերականությունը: Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։
Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
16610 դիտում
11:57 10-07-2015
Ինչո՞վ է զբաղվում հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկը եւ ինչո՞ւ ծնողների հետ կապ չի պահպանում