1823 դիտում
19:00 06-10-2015
Ազատվե՛ք, ազատվե՛ք, ազատվե՛ք աշնանային դեպրեսիայից
Աշնանը եղանակային և մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մարդու առողջության և ինքնազգացողության վրա: Աշնանային դեպրեսիան ավելի է խորանում, երբ ցրտում է, անձրև է գալիս կամ ամպամած եղանակ է: Դեպրեսիայի ժամանակ ընկնում է տրամադրությունը և անբացատրելի թախիծ պատում: Ինչ-որ բան կորցրածի նման մարդն ընկնում է անկանոն փնտրումների մեջ: Այս անկումային տրամադրությունների ազդեցությամբ մարդն ակամա չարանում է, տխրում, տրտնջում ու բողոքում մեծ մասամբ՝ անհիմն ու անպատճառ:
Հանգամանքների բերումով նախագահական նախավերջին ընտրապայքարը մեկնարկեց աշնանը: Հավակնորդներից մի քանիսը թեժացրին աշունը: Այդ օրինակը հաշվի առնելով՝ հաջորդ տարիներին քաղաքական փոփոխությունների ձգտողներն իրենց գործողությունները նախատեսում էին ակտիվացնել աշնանը: Իսկ երբ մի քանի անգամ ձախողվեցին աշնանը նախատեսվող գործողությունները և դրանց մասին կանխատեսումները, «Թեժ աշուն» բառակապակցությունը ստացավ հեգնական իմաստ, և մարդկանց մեծ մասը սկզբունքորեն հրաժարվեց աշնանային մարտավարությունից:
Աշնանային մարտավարության գաղտնիքը հետևյալն է: Աշնանը մարդիկ դառնում են կոնֆլիկտային, լցվում բացասական հույզերով, հակառակվելու, ժխտելու, դիմադրելու հուսահատ ցանկությամբ: Արդյունքում խորանում են սոցիալական դժգոհությունները: Այդ պատճառով աշունը հարմար եղանակ է բողոքի ցույցեր կազմակերպելու համար: Իսկ երբ աշնանային ցույցերը հաջողությամբ չեն պսակվում, դեպրեսիայի մեջ ընկնում են այդ փոփոխությունների հետ հույսեր կապողները: Արդյունքում մսխվում է հասարակական էներգիան, որը կարող էր ստեղծագործաբար և նպատակային օգտագործվել, եթե նախաձեռնությունները սկսվեին գարնան կեսին կամ ամռանը:
Այս առումով աշնանային մարտավարությունը շատ ռիսկային է, քանի որ ձախողման դեպքում դեպրեսիայի մեջ ընկնող հասարակության մի մասը կարող է չկարողանա դուրս գալ հաջորդ ամիսներին, նույնիսկ հաջորդ տարիներին: Եվ ընդհանրապես, աշնանային քաղաքական նախաձեռնությունները սկզբունքորեն մերժելի են, որովհետև հիմքում դեպրեսիվ են և հուսահատ: Ավելորդ չէ նկատել, որ հեղափոխությունների մեծ մասը տեղի են ունեցել աշնանը: Այս առումով լավ կլինի, որ աշնանը նախատեսվող սոցիալական վերափոխումների ոչ մի նախաձեռնություն չիրակականա, ինչքան էլ սոցիալապես պահանջված լինի:
Այսպիսով, պարզ է, որ աշնանային դեպրեսիայի ժամանակ ոչ մի լավ բան չի ստեղծվում: Իսկ աշնանային դեպրեսիայից ազատվելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս ժպտալ, սիրել, լուսավորել և վառ գույներով ներկել Ձեր շուրջը, շրջապատել Ձեզ ուրախ, բավարարված, երջանիկ ու սիրելի մարդկանցով, շնորհակալություն հայտնել ամենի համար, որ Ստեղծել է, ինչպես և ամենի համար, որ Տվել է Ձեզ:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
8933 դիտում
21:05 26-05-2014
Դեպրեսիայից դուրս գալու հրաշագործ բառերը (Toda)
10503 դիտում
09:00 07-12-2018
Վիգեն Սարգսյանը կարող է ՀՀԿ-ն դուրս բերել հետիշխանական դեպրեսիայից. «Ժամանակ»
2150 դիտում
09:01 14-03-2014
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենից ցանկանում են ազատվե՞լ․ Իրավունք
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»