211652_close_icon
views-count2150 դիտում article-date 09:01 14-03-2014

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենից ցանկանում են ազատվե՞լ․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Մեկ-երկու ամիս առաջ շրջանառության մեջ հայտնվեցին խոսակցություններ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի և կոմբինատի հիմնական սեփականատերերի միջև ֆինանսական ինչ-ինչ խնդիրների պատճառով բավական բարդ, նույնիսկ թշնամական հարաբերություններ են առաջացել։ Ավելին, որ հիշատակված սեփականատերերը ձգտում են ազատվել Մ. Հակոբյանից։ Եվ ահա վերջին օրերին էլ այդ լուրերը հարստացել են նոր մանրամասներով, որ մինչև գարնան վերջերը պարոն Հակոբյանը պարտադրված է լինելու լքել կոմբինատի տնօրենի պաշտոնը։ Բայց նաև նույն մասնագիտական աղբյուրներն այն կարծիքին են, որ որոշակի քայլերի դեպքում Մ. Հակոբյանը կարող է խուսափել այդ ճակատագրից, սակայն այդ ելքերը նա իր ուժերով դեռ չի կարողացել գտնել։ Թե որքանով են վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել Մաքսիմ Հակոբյանից, ով, ըստ էության, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը։ «Ի՞նչ գործ ունեք, կլքեմ, կթողնեմ, առաջ կգնամ, թե հետ կգամ։ Գործ չունեք այդպիսի բաների հետ»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր