8936 դիտում
21:05 26-05-2014
Դեպրեսիայից դուրս գալու հրաշագործ բառերը (Toda)
Դեպրեսիան հին հույներն անվանում էին «Չորացած արգանդ»: Դա համարվում էր հիվանդություն: Հետագայում պարզվեց, որ դեպրեսիան բնորոշ է ոչ միայն կանանց, և ոչ էլ հիվանդություն է, այլ հոգեկան ընկճվածություն: Ընկճվածության պատճառները լինում են տարբեր: Բայց ընդհանուրն այն է, որ մարդու ցանկությունները և նպատակները չեն համապատասխանում հնարավորություններին և իրականությանը: Այսինքն դեպրեսիայի մեջ ընկածը կորցնում է իրականության զգացումն ու ընկճվում:
Սակայն կա նաև հակառակ տեսակետ: Ըստ այդ տեսակետի դեպրեսիայի մեջ ընկնելուց հետո չեն կորցնում իրականության զգացումը, այլ դեպրեսիայի մեջ ընկնելուց առաջ: Այսինքն՝ մարդը կորցնում է իրականության զգացումը և այդ պատճառով ընկնում դեպրեսիայի մեջ: Այս պատճառը հաշվի առնելով, պարզ է, որ դեպրեսիայից դուրս գալու համար մարդուն պետք է հետ բերել իրականություն:
Այսպիսով, եթե մարդը մնա իրականության մեջ, ապա չի տառապի, չի ընկճվի, որ իր մոտ ինչ-որ բան այնպես չէ: Այդ պատճառով մարդու և հասարակության առողջության մասին մտածող մարդիկ, իմաստունները, հոգևորականները, բժիշկները, բարոյախոսները ստեղծել են իրականության մեջ մնալու, իրականություն վերադառնալու գործիքներ:
Մնալ իրականության մեջ չի նշանակում, որ պետք է հաշտվել իրականության հետ, այլ՝ հաշվի առնել իրականությունը: Չի նշանակում, որ չպետք է զբաղվել գիտությամբ, արվեստով, որովհետև գիտական կամ մշակութային գործունեությունը կոչված է ավելի լավը դարձնելու կյանքը, պատասխանելու հուզող խնդիրներին, բարձրացնելու նոր հարցեր, և չի կտրում իրականությունից:
Իրականությունից կտրվողն իրեն պատկերացնում է կեղծ, գոյություն չունեցող իրավիճակում: Եվ քանի որ այդ կտրվածության մեջ ընկածը ճնշվում է իրականությունից, ապա ակամա տխրում է և ընկնում դեպրեսիայի մեջ: Եվ ուրեմն, դեպրեսիայից դուրս գալու համար հորդորում են արտասանել բառեր, որոնք մարդուն կբերեն իրականություն: Ավելին՝ մարդը Հոբի նման ուրախությամբ ու երախտագիտությամբ պետք է ընդունի այն ամենը՝ ինչ կա, տրվել է:
Հոբի ամենօրյա աղոթքը պարունակում է երախտագիտություն, և միայն երախտագիտություն, ոչ պահանջ, ոչ պայքար, ոչ բողոք, ոչ պայման, ոչ խնդրանք, ոչ ցանկություն: Երախտագիտություն հայտնելով Հոբն ինքն իրեն դուրս է բերում ընկճվածությունից: Իսկ նա դեպրեսիայի մեջ ընկնելու լուրջ պատճառներ ուներ:
Այսիսով, գոյություն ունեցել են և ունեն պարզ բառեր, որոնք ըստ էության արտահայտում են երախտագիտություն: Դրանք կարելի է շարադրել ազտաորեն՝ ներառելով տարբեր դիտարկումներ: Սակայն կարևորը շնորհակալություն հայտնելն է այն ամենի համար, ինչ կա, գոյություն ունի, և այն ամենի համար, ինչ ունես դու:
Երախտագիտություն արտահայտող բառերը հրաշագործ են: Օրինակ կարելի է ասել. «Շնորհակալություն այն ամենի համար, ինչը Ստեղծել եք: Շնորհակալություն այն ամենի համար, ինչը Տվել եք ինձ»: Այս խոսքը կարելի մանրամասնել: Այս խոսքն ուրախությամբ արտասանելով, մարդը հասնում է ներդաշնակության: Դրանից հետո մարդը վերադառնում իրականություն և ակնթարթորեն դուրս գալիս դեպրեսիայից:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
10503 դիտում
09:00 07-12-2018
Վիգեն Սարգսյանը կարող է ՀՀԿ-ն դուրս բերել հետիշխանական դեպրեսիայից. «Ժամանակ»
1823 դիտում
19:00 06-10-2015
Ազատվե՛ք, ազատվե՛ք, ազատվե՛ք աշնանային դեպրեսիայից
5309 դիտում
19:00 22-09-2014
Բնությունն իսկապես հրաշագործ է. լիալուսին` Նոր Զելանդիայում
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»