211652_close_icon
views-count705 դիտում article-date 21:58 06-10-2015

Հոնկոնգի հոսպիտալից ավելի քան 500 մարդ է տարհանվել հրետանային արկի հայտնաբերումից հետո

Հոնկոնգի Queen Mary Hospital բժշկական կենտրոնից ավելի քան 500 մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ նրանից ոչ հեռու հայտնաբերվել է մի առարկա, որը նման է եղել հրետանային արկի, հաղորդում է rosbalt.ru-ն: Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, այն հայտնաբերել են շինարարները, ովքեր փորման աշխատանքներ էին իրականացնում: Ոստիկանությունը անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացրել հոսպիտալից, ինչպես նաև հարակից շենքերից մարդկանց տարհանելու մասին: Փակվել են դեպի հոսպիտալ տանող ճանապարհները, իսկ նշված վայրում աշխատում են սակրավորները:

Նմանատիպ նյութեր