«Լոնդոնի աչքի» այցելուները տարհանվել են չպայթած արկի մասին հաղորդագրությունների պատճառով
Լոնդոնի կենտրոնում գտնվող «Լոնդոնի աչք» պտտօղակի այցելուները տարհանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած արկի մասին հաղորդագրությունների պատճառով: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության աշխատակիցներն արգելափակել են տեղանքն այն բանից հետո, երբ բոլոր այցելուները լքել են պտտաօղակի տարածքը: Ենթադրվում է, որ արկը գտնվում է Թեմզա գետի ափին:
Ականատեսների խոսքով՝ տարածքի վերևում ուղղաթիռ է պտտվում: