699 դիտում
19:39 06-10-2015
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկիին
Այսօր` հոկտեմբերի 6-ին, Օմբուդսմեն Կարեն Անդրասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Սվիտալսկիին ՀՀ-ում ԵՄ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Դեսպանը, կարեւորելով Օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ արդեն իսկ ձեւավորված գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:
[b]
Օմբուդսմենի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
15:22 13-01-2016
Նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին
4831 դիտում
19:15 25-04-2018
Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին
1535 դիտում
16:01 28-09-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում