211652_close_icon
views-count1511 դիտում article-date 17:00 07-10-2015

Գերմանական հեռուստաալիքը Անգելա Մերկելին «հիջաբ է հագցրել»

Գերմանական ARD հեռուստաալիքի «Ռեպորտաժ՝ Բեռլինից» հաղորդման եթերում ցուցադրվել է կոլաժ, որը պատկերել է երկրի կանցլեր Անգելա Մերկելին՝ հիջաբով, իսկ հետևի ֆոնին Բեռլինն է՝ բազմաթիվ մինարեթներով, գրում է The Guardian-ը: Այն մեծ սկանդալ է բարձրացրել Գերմանիայում, ինչպես նաև մեղադրանքներ՝ հեռուստաալիքին ուղղված: Հեռուստաընկերությունը չի ընդունել այդ մեղադրանքները, իսկ նրա ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն է հայտնվել, որում պնդվում է, որ այդկերպ հեռուստաալիքը փորձել է բոլորի ուշադրությունը հրավիրել միգրանտների խնդրի վրա:

Նմանատիպ նյութեր