89491 դիտում
17:02 07-10-2015
Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Արթուր Բաղդասարյանի որդու Range Rover-ը, որի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Արթուր Բաղդասարյանի որդին՝ Range Rover մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն էին ստացել, որ նշված ավտոմեքենայի վարորդը տարբեր օրերին ու ժամերին ավտոմեքենայի վրա տեղադրում է տարբեր համարանիշներ, մեկ՝ դիվանագիտական, մեկ՝ գերմանական, մեկ էլ՝ չգիտես որտեղից պեղած ինքնաշեն համարանիշ:
[color=#EF2929] Համարանիշներից մեկին գրած է HAYAS-Y , հավանաբար, երիտասարդը ցանկացել է Range-ի վրա տեղադրել իր հայրիկի (արդար քրտինքով ստեղծած) Արագածոտնի մարզում գտնվող HAYAS -ի գործարանի անունը: Ավտոմեքենայի վրա եղել է նաև 100 ՈՈ 01 համարանիշ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բայրոնի 3-րդ շենքի 20 բնակարանի բնակիչ Վահան Արթուրի Բաղդասարյանը: Վերջինս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի տղան է: [/color]
ՃՈ ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի իրենց «երկաթյա նժույգների» վրա չտեղադրեն կեղծ ու փոխված համարանիշներ, հակառակ դեպքում նրանք հյուրընկալվելու են «գաի պլաշչադկայում» և երկար ժամանակով:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+