3549 դիտում
08:11 08-10-2015
Բանակցել են ու եկել համաձայնության. Արա Աբրահամյանը վարչապետ, Արթուր Բաղդասարյանը՝ ՀՀ նախագահ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է ՀՀ ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ ըստ ամենայնի, նրանք հանգել են համաձայնության:
«Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի:
Արա Աբրահամյանի քաղաքական հայտնությունը հայ հասարակությանը կարող է տեղի ունենալ ՕԵԿ-ի ՀՎ-ի փոխակերպման միջոցառման ժամանակ, որը որոշվել է կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:
Արա Աբրահամյանը գալիս է քաղաքական դաշտում փոխարինելու Գագիկ Ծառուկյանին, եւ եւս պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ուներ, որոնք սակայն տապալվեցին: Հետաքրքիր է, որ Աբրահամյանը զբաղեցնում է քաղաքական դաշտի ճիշտ այն հատվածը, որը ժամանակին զբաղեցնում էր Ծառուկյանը՝ պրոռուսական տարածքը»:
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
16:55 20-10-2014
Քեթրին Էշթոնը կշարունակի բանակցել Իրանի հետ մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը
2579 դիտում
09:45 08-11-2016
Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել ՕԵԿ-ից. ՕԵԿ նախագահը Զորի Ավետիսյանն է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1162 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
943 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»