211652_close_icon
views-count1899 դիտում article-date 15:40 08-10-2015

Իսրայելը Գոլանի բարձունքներում նավթի մեծ պաշարներ է հայտնաբերել

Afek Oil & Gas ընկերությունը Իսրայելի Գոլանի բարձունքներում նավթի պաշարներ է հայտնաբերել, որոնք երկար տարիներ կապահովեն երկրին, գրում է Globes պարբերականը: Ընկերության գլխավոր երկրաբան Յուվալ Բարտովի խոսքով՝ նավթային շերտը ունի 350 մետր հաստություն: Սովորաբար շերտի հաստությունը կազմում է 20-30 մետր: «Սա 10 անգամ ավելի է և խոսքը գնում է, իհարկե, այդ հանքավայրում նավթի հսկայական պաշարների մասին»,-ասել է նա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Իսրայելը օրական օգտագործում է մոտ 270 հազար բարել նավթ:

Նմանատիպ նյութեր