211652_close_icon
views-count1111 դիտում article-date 19:52 16-12-2024

Թուրքիան դատապարտել է Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքներում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտել է Գոլանի բարձունքներում բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ Իսրայելի վերջին որոշումը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը շեշտել է իր հստակ դիրքորոշումը՝ որոշումը բնութագրելով որպես Իսրայելի կողմից օկուպացիայի միջոցով իր սահմանները ընդլայնելու շարունակական ջանքերի նոր փուլ։

«Մենք խստորեն դատապարտում ենք 1967 թվականից օկուպացված Գոլանի բարձունքներում ապօրինի բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ Իսրայելի որոշումը»։

Հայտարարության մեջ նաև ընդգծվել են Իսրայելի գործողությունների հետևանքները՝ նշելով, որ նման քայլերը լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն  այս զարգացումները որակել է որպես «չափազանց մտահոգիչ»։

Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։ Հորդորել է համաշխարհային դերակատարներին ապահովել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը դադարեցնի իր ապօրինի գործողությունները և հարգի միջազգային նորմերը։

Նմանատիպ նյութեր