Տավուշի մարզում զինծառայողն օգնել է 27-ամյա ընկերոջը աղջիկ փախցնել
27-ամյա Արման Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով Իջևանի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 29-ամյա Թաթուլ Հարությունյանի և դեռևս ինքնությունը չպարզված այլ երկու անձանց հետ, Թաթուլ Հարությունյանին պատկանող ՛՛Մերսեդես Բենց՛՛ մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի Անկախության 5-րդ շենքի բակից բռնության միջոցով, բացահայտ ամուսնության նպատակով առևանգել է Էմմա Խոսրովյանին։
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Արման Մանուկյանի խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը, Թաթուլ Հարությունյանինը՝ ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։