211652_close_icon
views-count2545 դիտում article-date 14:32 13-11-2015

21-ամյա Սևակը փորձել է ամուսնության նպատակով կանգառից աղջիկ փախցնել, բայց քաղաքացիները օգնության են հասել

21-ամյա Սևակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստան Մանուկյանին առևանգելու շուրջ նախնական համաձայնության է եկել մի խումբ անձանց` իր ընկերներ Տարոն Սիմոնյանի և Արեգ Հովհաննիսյանի հետ և Երևան քաղաքի Կոմիտաս 27/3 հասցեի դիմաց գտնվող կանգառում մոտեցել է Հ. Մանուկյանին և վերջինիս կամքին հակառակ, բռնի ուժով Տարոն Սիմոնյանի հետ համատեղ նրան նստեցրել են ավտոմեքենայի հետևի նստատեղին և փորձել բացահայտ առևանգել: Սակայն կանգառում գտնվող քաղաքացիներն օգնության են հասել Հ. Մանուկյանին, և Սևակ Խաչատրյանը, Տարոն Սիմոնյանը և Արեգ Հովհաննիսյանն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցագործությունը` Հ. Մանուկյանին առևանգելը, ավարտին հասցնել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշաակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր