1197 դիտում
20:03 09-10-2015
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրի հետ ճեպազրույցի ընթացքում
Ուրախ եմ ողջունել Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրին, ով Երևան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու համար: Մենք օգտվեցինք այս առիթից, որպեսզի հանդիպում անցկացնենք, քննարկենք մեր երկու երկրների՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև, ինչպես մենք կոչում ենք՝ առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Բնականաբար, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որովհետև, գիտեք, որ Ֆրանսիան եռանախագահող երկրներից մեկն է: Ես իմ զրուցակցին ներկայացրի այն իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման, սադրանքների հետևանքով թե Հայաստանի սահմանին, թե Ղարաբաղի հետ շփման գծում։ Իսկապես, իրավիճակը բավական սրվել է:
Ես վերահաստատեցի, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ միասին ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Քանի որ պարոն Դեզիրը Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարարն է, մենք անդրադարձանք նաև Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին, և մենք վերահաստատեցինք երկու կողմի ցանկությունը նոր իրավական հենք ստեղծել համագործակցության համար։ Այս կապակցությամբ հույս ունենք, որ մոտակա օրերս՝ հնարավոր է արդեն, որ հաջորդ շաբաթ ընթացքում, Եվրոմիությունը կհաստատի իր բանակցային թիմի մանդատը, և մենք կսկսենք բանակցությունները Եվրոմիության հետ համապատասխան փաստաթղթի մշակման և կնքման վերաբերյալ:
Իհարկե, մենք անդրադարձանք նաև բազմաթիվ տարածաշրջանային, միջազգային խնդիրների։ Խոսեցինք Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպման օրակարգի մասին։ Անդրադարձ կատարվեց տարբեր միջազգային կառույցների շրջանակներում մեր համագործակցությանը:
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
20:37 02-03-2016
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Դիվանագետի օրվա կապակցությամբ ԱԳՆ աշխատակազմի հետ հանդիպմանը
1036 դիտում
14:24 02-03-2015
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը՝ Հայաստանի դիվանագետի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»