211652_close_icon
views-count1725 դիտում article-date 17:09 10-10-2015

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների արդյունքները. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Օրակարգում գնդի ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր: Պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ներկայացնելով հաշվետու ժամանակաշրջանում գնդի ծառայողների կատարած աշխատանքների արդյունքները` անդրադարձավ նաև ծառայության ընթացքում տեղ գտած թերություններին ու բացթողումներին և իրավիճակը բարելավելու ուղիներ մատնանշեց: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը ՊՊԾ գնդի ծառայողների կողմից 2015 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` կարևորեց անձնակազմի հետ անցկացվող մասնագիտական պարապմունքները, պահանջեց ուշադրության կենտրոնում պահել ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման գործընթացը: Անդրադառնալով հանրության շրջանում ոստիկանի նկատմամբ վստահության ամրապնդման հարցին` Աշոտ Կարապետյանը հասարակական վայրերում ծառայություն իրականացնելու ընթացքում կարևորեց ՊՊԾ գնդի ծառայողների դերն ու պահանջեց քաղաքացիների հետ շփվելիս լինել բարեկիրթ և քաղաքավարի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը 2015 թվականի ինն ամիսների արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած ծառայողներին ներկայացրեց խրախուսանքների, ինչպես և համակարգիչներ նվիրեց պարեկապահակետային ծառայության գնդին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր