211652_close_icon
views-count930 դիտում article-date 15:30 11-10-2015

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 1/1 շենքի (1-ին հարկ) վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 1992 թ. ծնված Շ.Մ.-ին, 1990 թ. ծնված Ե. Հ.-ին և 2000 թ. ծնված Գ. Յ.-ին: *** Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 2 շենքի 4-րդ մուտքի (4-րդ և 5-րդ հարկերի միջակայք) վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2005 թ. ծնված Է. և 2009 թ. Է. Պողոսյաններին:

Նմանատիպ նյութեր