211652_close_icon
views-count19541 դիտում article-date 10:39 12-10-2015

Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. բախվել են Volkswagen-ն ու «09»-ը. վերջինը ձորում չի հայտնվել բետոնե արգելապատնեշի շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, 47-ամյա Համլետ Հովհաննիսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 VԼ 924 համարևանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա Հուսիկ Թորոսյանի վարած Վազ 2109 մակնիշի 34 QR 842 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են մեքենաները և փակել գազաբալոնները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե նոր կառուցվող ճանապարհին չլինեին բետոնե արգելապատնեշները, ապա «09»-ը կհայտնվեր ձորում, քանի որ բախումից հետո այն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել բետոնե արգելապատնեշներին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր