211652_close_icon
views-count2294 դիտում article-date 09:01 13-10-2015

Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ հրավառության բոցկլտացող կրակներից մեկն ընկել է թիվ 42 ավագ դպրոցի տնօրենի գլխին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։ Տիկնոջը օգնության է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս լքնլ է տոնախմբության հրապարակը։ Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էլնոնորա Թամանյանը զբաղեցնում էր Կենտրոն վարչական տարածքի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը։ Նկատենք, որ սա որերորդ դեպքն է, երբ հրավառությունը վտանգավոր է դառնում մարդկանց առողջության համար, բայց սրանից ոչ քաղաքային, ոչ էլ հանրապետական իշխանություններն առանձնապես դասեր չեն քաղում։ Հավելենք նաև, որ տոնակատարությանը մասնակցում էին մեծ թվով դպրոցականներ ու մանկահասակ երեխաներ, և տիկին Էլեոնորայի փոխարեն կարող էր հայտնվել հենց նրանցից մեկը»։

Նմանատիպ նյութեր