1014 դիտում
15:30 13-10-2015
Ժամանակակից բուհը չի կարող սահմանափակվել Հայաստանի աշխարհագրական տարածքում. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը:
Հոբելյանի առիթով ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծել է, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի բուհական համակարգի առաջատարներից է և այդ տեսանկյունից խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումների մեջ առանձնահատուկ տեղ է տրվել գիտական համաժողովներին. "Բժշկական համալսարանում ինձ համար թանկ է ամեն մի լսարանն ու սենյակը, սա իմ մայր բուհն է ու այստեղ ամեն մի պատն ու անկյունը իր ուրույն պատմությունն ունի: Բժշկական համալսարանի անցյալը, ներկան ու ապագան շաղկապված է սերունդների հերթափոխով: Սա միջավայր է, որտեղ կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը շաղկապված են անբաժանելի կապով: Այս բուհի բոլոր շրջանավարտները, վստահ եմ, հրաշալի գիտեն բուհի պատմությունը և երախտապարտ են՝ ստացած գիտելիքների, դեպի կյանք տրված ուղեգրի ու այս պատերի ներքո ձևավորված աշխարհայացքի համար:
Բժշկականում կրթություն ստացող երիտասարդը ձեռք է բերում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև աշխարհայացք ու արժեհամակարգ",- շնորհավորական իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Կարևորելով բուհի հետագա զարգացումը՝ նախարարն ընդգծել է, որ ժամանակակից բուհական կրթության մարտահրավերներն այլևս չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի աշխարհագրական տարածքում. "Իմ ցանկությունն է տեսնել ԵՊԲՀ-ն Հայաստանի սահմաններց դուրս միջազգային չափանիշներով ճանաչված վարկանիշային սանդղակների ցանկում: Սա առողջ ձգտում է, որը բուհը պետք է անպայման դնի իր առջև: Պետք է նկատել, որ ԵՊԲՀ-ի շնորհիվ այսօր մեր բուհական համակարգը կարողանում է ապահովել եվրոպական չափանիշներով օտարերկրյա ուսանողների ներգրավվածության բարձր ցուցանիշ: Ժամանակակից բուհը չի կարող հաջողություն ունենալ, եթե միջազգայնացման աստիճանը, շրջանավարտների ու դասախոսների շարժունությունը, արտասահմանցի ուսանողների տեսակարար կշիռը մեծ չէ: Համալսարանի համար շատ կարևոր բաղադրիչ է նաև հետազոտությունների ծավալը և այս առումով ևս բժշկականը ունի հստակ արդյունքներ: Գիտական և հետազոտական բաղադրիչի կարևորությամբ է նաև պայմանավորված, որ բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը դարձել են ուսանողական և դասախոսական գիտաժողովները",- իր խոսքը եզրափակել է ՀՀ ԿԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուհի դասախոսներին արդյունավետ և մրցունակ աշխատանքի համար:
Նմանատիպ նյութեր
2892 դիտում
10:33 24-12-2016
Հայաստանի աշխարհագրական շահեկան դիրքը կարող է օգտագործվել հօգուտ Իրանի և Հայաստանի. «168 ժամ»
914 դիտում
20:25 24-12-2014
Դառնալով հանրային կառույց՝ բուհը պետք է ավելի բաց աշխատի. Ա. Աշոտյան
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան