211652_close_icon
views-count2895 դիտում article-date 10:33 24-12-2016

Հայաստանի աշխարհագրական շահեկան դիրքը կարող է օգտագործվել հօգուտ Իրանի և Հայաստանի. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանի շուկան, իհարկե, փոքր է, բայց իրանցի գործարարները կարող են այստեղ ներկայացված լինել։ Շահեկան է Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը կարող է օգտագործվել ի օգուտ և՛ Իրանի, և՛ Հայաստանի։ Իրանը ցանկանում է մեծացնել գազի արտահանումը դեպի Հայաստան և Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա։ Այս ուղղությամբ քայլեր դեռ չեն արվում։ Իրանցի գործարարները Հայաստանով կարող են դուրս գալ դեպի ԵՏՄ շուկա, այս ուղղությամբ Հայաստանն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել։ Այս տեսանկյունից կարևոր է սահմանային հատվածում ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարը, որտեղ առաջարկվում է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնց արտադրանքը զրոյական հարկերով մուտք կգործի ԵՏՄ շուկա։ Սա բավականին հետաքրքիր հեռանկար է իրանցի գործարարների համար»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ԻԻՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին, անդրադառնալով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին։ Նրա խոսքով, սրանք իրանական կողմի ակնկալիքներն են, որոնց իրականացման բոլոր անհրաժեշտ պայմանները ներկայացվել են հայկական կողմին և շարունակական աշխատանքի ընթացքում կներկայացվեն, խոչընդոտների վերացման դեպքում կարելի է այս ծրագրերի իրատեսականության մասին խոսել։ «Այս պահին դեռ հստակ չենք կարող ասել, թե այս ծրագրերից որոնք կիրականացվեն և ինչ ծավալի համագործակցության հնարավոր կլինի հասնել»,– ասել է Շաֆեին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր