917 դիտում
20:25 24-12-2014
Դառնալով հանրային կառույց՝ բուհը պետք է ավելի բաց աշխատի. Ա. Աշոտյան
ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ներառված էր երկու հարց՝ 2014 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն և 2015 թվականի բյուջեի նախահաշվի հաստատումը:
ԵՊԲՀ ռեկտոր Մ. Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է ընթացիկ տարվա աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: 2014 թվականի աշխատանքներում մեծ տեղ է հատկացվել ԵՊԲՀ կլինիկական ծառայությունների ակտիվացմանը: Ստեղծվել է Համալսարանկան սիմուլյացիայի կենտրոնը, որն ունի կարևոր դեր գործնական գիտելիքների, հմտությունների և կարողությունների կատարելագործման համար: Հիվանդանոցային ծառայությունների գծով մուտքերը բարելավվել են՝ ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ մուտքերը 2014 թվականի 11 ամիսներին կազմել են 3 մլրդ 296 մլն դրամ: Մեծ տեղ հատկացվել է միջազգային կապերի ամրապնդմանը և միջբուհական ծրագրերի իրականցմանը: Ներկայումս, ինչպես իր հաշվետու ելույթում նշել է ռեկտոր Մ. Նարիմանյանը, բժշկական համալսարանում ուսանում է 1498 օտարերկրացի ուսանող՝ 24 երկրից: Նրանցից 541-ը հայեր են, մնացածը՝ օտարազգիներ: Արտասահմանցի ուսանողների ներգրավումը մեծացնելու առումով՝ որպես խնդիր մատնանշվել է հանրակացարանային բազայի անհամապատասխանությունը պահանջարկին:
Կառավարման խորհուրդը հաստատել է ԵՊԲՀ 2014 թվականի հաշվետվությունը և հաստատել 2015 թվականի բյուջեի նախահաշիվը:
Ամփոփելով նիստը ՝ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանը՝ համաձայն կառավարության որոշման ստացել է հիմնադրամի կարգավիճակ, որը զարգացման նոր հեռանկարներ է խոստանում բուհին. "Նոր կարգավիճակը բուհին ակադեմիական և ֆինասական գործունեության ավելի մեծ ազատություն է տալիս: Միաժամանակ, սա նաև նոր պարտավորություն է ենթադրում բուհի համար: ՊՈԱԿ-ից դառնալով հիմնադրամ, համալսարանը դարձել է հանրային կառույց և պարտավոր է ավելի բաց ու հաշվետվողական աշխատելաոճ որդեգրել",- նշել է նախարարը և հավելել, որ պետական ռիգստրում գրանցվելուց հետո պետք է ձևավորվի կառավարման նոր մարմին՝ հոգաբարձուների խորհուրդ, որից հետո վերջինիս կողմից կհայտարարվի ռեկտորի ընտրություն:
Նախարարը հորդորել է հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրությունը կատարել բացառապես գործող օրենսդրության համաձայն: Կառավարման խորհուրդը հանձնարական է տվել բուհի ղեկավարությանը՝ կառավարման խորհրդին ներկայացնել նոր կարգավիճակով պայմանավորված՝ բուհի զարգացման ռազամավարական ծրագիրը:
Խորհրդի նիստում անդրադարձ է եղել նաև բուհի նար կարգավիճակով պայմանավորված կազմակերպչական և աշխատանքային մի շարք այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
1017 դիտում
15:30 13-10-2015
Ժամանակակից բուհը չի կարող սահմանափակվել Հայաստանի աշխարհագրական տարածքում. Ա. Աշոտյան
12284 դիտում
12:34 18-05-2020
Նիկոլն ինքնիրեն է գերագնահատում՝ ճակատագրի հեգնանքով անձամբ դառնալով սեփական իշխանազրկման գերեզմանափորը. Աշոտյան
2718 դիտում
14:23 31-01-2016
Զինեդին Զիդան. Ռոնալդուն պետք է ավելի շատ աշխատի
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված