211652_close_icon
views-count1451 դիտում article-date 16:48 13-10-2015

Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում. ֆոտոռեպորտաժ

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքից և Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքից ժամանած պաշտոնական պատվիրակությունների ներկացուցիչները հոկտեմբերի 12-ին հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում: Վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձից ստացած տպավորությունները` նշելով, որ մթնոլորտը մայրաքաղաքում իսկապես տոնական էր: Հյուրերին հատկապես տպավորել է մայրաքաղաքի նկատմամբ երևանցիների ջերմ ու սիրառատ վերաբերմունքը, որում նրանք ևս մեկ անգամ համոզվել են մասնակցելով «Էրեբունի-Երևան 2797»-ի գալահամերգին: Առնուվիլցի և սպահանցի հյուրերը շրջել են նաև Նուբարաշեն վարչական շրջանում, այցելել աշխատակազմի ենթակա կազմակերպություններ և ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր