1011 դիտում
17:28 13-10-2015
Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյոuրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքից և Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքից ժամանած պաշտոնական պատվիրակությունների ներկացուցիչները հոկտեմբերի 12-ին հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում:
Վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձից ստացած տպավորությունները` նշելով, որ մթնոլորտը մայրաքաղաքում իսկապես տոնական էր: Հյուրերին հատկապես տպավորել է մայրաքաղաքի նկատմամբ երևանցիների ջերմ ու սիրառատ վերաբերմունքը, որում նրանք ևս մեկ անգամ համոզվել են մասնակցելով «Էրեբունի-Երևան 2797»-ի գալահամերգին:
Առնուվիլցի և սպահանցի հյուրերը շրջել են նաև Նուբարաշեն վարչական շրջանում, այցելել աշխատակազմի ենթակա կազմակերպություններ և ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:
Նմանատիպ նյութեր
1491 դիտում
11:30 18-09-2015
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի միջև համագործակցության հուշագիր է կնքվել
3294 դիտում
14:42 13-10-2017
Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամների հետ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»