2078 դիտում
17:00 13-10-2015
Մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարման փոխադարձ աջակցությամբ ուսուցում» ծրագրի ներքին աուդիտորների ընկերակցության 35-րդ հանդիպումը
Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 13-14-ը մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարման փոխադարձ աջակցությամբ ուսուցում» (PEMPAL) ծրագրի շրջանակներում գործող հանրային հատվածի ներքին աուդիտորների ընկերակցության 35-րդ աշխատանքային հերթական հանդիպումը` 24 երկրի շուրջ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ:
Աշխատաժողովի նպատակն է քննարկել հանրային հատվածի ներքին և արտաքին աուդիտի ինստիտուտների միջև միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության ուղիները: Հայաստանը դեռևս 2010-ից է նախաձեռնել «Հանրային ֆինանսների կառավարման» և «Պետական ներքին ֆինանսական հսկողության» բարեփոխումները. PEMPAL-ի անդամ հանդիսանալը մեր երկրին հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային փորձի փոխանակմանը՝ ռիսկերի գնահատման, որակի ապահովման, ներքին աուդիտի մասնագետների վերապատրաստման, որակավորման և այլ ոլորտներում։ Աշխատաժողովում ներկայացվել են Հայաստանի հանրային հատվածի ներքին աուդիտի բնագավառում իրականացված աշխատանքները և գործող ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգը:
ՖՆ ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի խոսքով` Ֆինանսների նախարարությունում նախարարի անմիջական հսկողությամբ լիարժեք գործում է ներքին աուդիտի համակարգը` ապահովված միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրական և իրավական անհրաժեշտ կարգավորումներով. «Ներդրված միասնական կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպության ղեկավարը հնարավորություն ունի լիարժեք վերահսկել աուդիտորի կատարած աշխատանքը»:
Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանի գնահատմամբ` վերջին տարիներին մեր երկիրը որոշակի առաջընթաց է արձանագրել ոլորտում, ըստ նրա Հայաստանի փորձն ուսանելի է այլ երկրների համար և ՖՆ-ում ներդրված ներքին աուդիտի համակարգը գործում է արդյունավետ:
[b]ՀՀ ֆինանսների նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2949 դիտում
17:54 14-02-2017
Կստեղծվի Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների պալատ, որը կլինի ինքնակարգավորվող
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան