2952 դիտում
17:54 14-02-2017
Կստեղծվի Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների պալատ, որը կլինի ինքնակարգավորվող
Այսօր՝ փտրվարի 14-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը զանգվածային լրատվության միջոցներին ներկայացրել է «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում իրականացվող բարեփոխումները» զեկույցը, որից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս:
Դավիթ Անանյանը նշել է, որ ներկայումս ֆինանսների նախարարությունը մշակում է հայեցակարգ, ըստ որի մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի ոլորտների իրավական կարգավորման տեսանկյունից մշակվում են ոլորտը կարգավորող նոր իրավական ակտեր:
Հայեցակարգից բխող օրենքները ուղղված են աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր մոդելի ներդրմանը, որոնք են՝
1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը,
2. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքը,
3. «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ նոր օրենքը:
Դավիթ Անանյանի խոսքով՝ հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի կարգավորումը մշտապես եղել է ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթը, սակայն, հաշվի առնելով համաշխարհային փորձը, Հայաստանում նույնպես նախատեսվում է ստեղծել մասնագիտացված կառույց՝ «Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների պալատ», որը կիրականացնի, մասնավորապես, մասնագետների որակավորում և շարունակական զարգացում, ՖՀՄՍ-ների (ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ) և աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանություն, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողություններ: Կառույցը կլինի ինքնակարգավորվող, կգործի հասարակական հիմքով, իսկ կազմում ընդգրկված կլինեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Կառույցի առանձնահատկությունն այն է, որ այն ծանրություն չի լինի պետական բյուջեի համար, կֆինանսավորվի անդամավճարների և այլ կամավոր հատկացումների հաշվին»,- ընդգծել է փոխնախարարը:
Նախատեսվում է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթն ամբողջությամբ վերապահել պալատին, իսկ վերահսկողական գործառույթները նախատեսվում է կազմակերպել ֆինանսների նախարարությանը կից ստեղծված հանրային վերահսկողության խորհրդի միջոցով, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար:
Նախատեսվող բարեփոխումներով լիցենզավորման իրավական պահանջը կվերանա և գործընթացը կկարգավորվի Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման միջոցով:
Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին և ամփոփել` նշելով, որ պալատի ստեղծման հայեցակարգի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման:
Նմանատիպ նյութեր
1925 դիտում
10:34 02-12-2015
«Այո»-ի դեպքում Վերահսկիչ պալատի փոխարեն կստեղծվի Հաշվեքննիչ պալատ. «Ժամանակ»
979 դիտում
10:20 26-08-2023
Առաջարկում ենք Երևանի երթևեկությունը իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցներ․ Թանդիլյան
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»