211652_close_icon
views-count7291 դիտում article-date 23:10 13-10-2017

Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ նախաձեռնվել են Հայաստանում ինովացիոն ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» նախագծի շրջանակում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի քարտեզագրման և ինովացիոն ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքները: Հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ծրագրի միջազգային փորձագետներ Դանիել Կոսնիտանին և Մայքլ Գուֆին: Նախարարն ընդգծել է ինովացիոն ոլորտի արդիական ռազմավարության և դրա հիման վրա մշակված միջոցառումների կարևորությունը` Հայաստանի ամբողջ տնտեսության մրցունակության և դրան հասնելու ուղիները նախանշելու տեսակետից։ Նախարար Սուրեն Կարայանի և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ նախագծի միջազգային և տեղական փորձագետների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացվել են նախագծի իրականացման նպատակները, խնդիրները, Հայաստանում պետական և մասնավոր հատվածի, գիտական և տեխնոլոգիական հանրության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքները: Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել մեկնարկած աշխատանքներին, որոնք կամփոփվեն 2017թ. վերջին` ինովացիոն ոլորտի ռազմավարության նախնական նախագծի տեսքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր