211652_close_icon
views-count18695 դիտում article-date 17:24 13-10-2015

Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա երիտասարդին հայտնաբերել են գերեզմանոցում, ով եղբորն ասել էր, թե կամրջից նետվելով` ինքնասպան է լինելու

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Արսեն Հ-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել թունավորման ախտանիշով` Երևանում հանրությանը հայտնի Շահումյանի գերեզմանոցից: Ըստ տեղեկությունների` այսօր կեսօրին նա զանգահարել է ընտանիքի անդամներին և հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու` Կիևյան կամրջից ցած նետվելով: Հարազատները դիմել են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն, վերջիններս էլ` ոստիկանություն և համատեղ սկսել են որոնել Արսեն Հ-ին: Որոնումը կատարվել է ոչ միայն Կիևյան, այլ նաև քաղաքի բոլոր կամուրջների հարակից տարածքներում: Որոշ ժանամակ անց տեղեկություններ են ստացվել, որ հնարավոր է` նա լինի Շահումյանի գերեզմանոցում, որտեղ նրա հարազատների շիրիմներն են: Փրկարարները Երևանի 1-03 շտաօպգնության բրիգադի աշխատակիցների հետ հայտնաբերել են նրան, ով, ըստ տեղեկությունների` ժավելի սպիրտ է խմել և այս պահին նրան տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Թե ինչն է եղել երիտասարդի կողմից ծայրահեղ այդ քայլին դիմելու պատճառը` պարզվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր