211652_close_icon
views-count966 դիտում article-date 14:20 14-10-2015

Բնակարանատերը գողացել է վարձակալի բջջայինը

Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.30-ին, ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Իսմայիլ Վ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, իր վարձակալած բնակարանի հյուրասենյակի սեղանից բնակարանատեր Վլադը գողացել է բջջային հեռախոսը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վլադը 1993 թ. ծնված Վլադիկ Գ.-ն է, որը ներկայացվել է բաժին: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր